Խոշոր հրդեհ Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում․ այրվում են առաջինից չորրորդ հարկերը (Տեսանյութ)

Խոշոր հրդեհ Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում․ այրվում են առաջինից չորրորդ հարկերը (Տեսանյութ)

Մոսկվայի «Գրանդ Սետուն պլազա» բիզնես կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այրվում են առաջինից չորրորդ հարկերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության 5–րդ աստիճան։ Ժամանել է նաև ՌԴ ԱԻՆ–ի ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհվել է շենքի կենտրոնական մուտքի արտաքին հատվածը, այնուհետև կրակը տարածվել է չորս հարկերով։ Նշվում է, որ շենքի ներսում մարդիկ կարող են լինել, սակայն տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ականատեսները հայտնում են, որ շենքից մարդիկ օգնություն են խնդրում։

Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։

Տեսանյութը ստորև