Խոշոր հրդեհ Իջևանի բենզալցակայաններից մեկում․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Խոշոր հրդեհ Իջևանի բենզալցակայաններից մեկում․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 3-ին` ժամը 15։47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բենզալցակայանի պահակակետում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեք քաղաքացի հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: