Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ- Նովա պողոտա 25 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Լրացուցիչ ժամանել է ևս 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Քրիստինե Միքայելյանի և Արթուր Աջամյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիները:

Փրկարարները շենքից տարհանել են մեծ թվով քաղաքացիների, հրդեհի հետևանքով էլ բնակարանի սեփականատեր, 55-ամյա Նարինե Դ.-ն վերին վերջույթների մակերեսային այրվածքներ է ստացել ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտագնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան: