Մամուլ

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի խանութներից մեկում

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի խանութներից մեկում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը: 

hrdeh tigran mec

Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ մեծ թվով պարեկներ ոչ միայն սահանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ աշխատանքներ են կատարում, պայքարում են կրակի տարածման դեմ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգու, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել են հիվանդանոց:

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը խանութի տնօրեն է ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամի, ով գտնվում է այրվածքաբանական կենտրոնում, առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Կիսվել նյութով