Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Գենադի Հ․-ն և նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Դավիթ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։