Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ռուսական «գոլդ» համարանիշներով Brabus-ն ու Mercedes C-180-ը. կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհւի 4-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Brabus Y 777 ՕH 777 RUS և Mercedes C-180 մակնիշի 36 VM 444 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Ավետիք Ավետիսյանը:

Վթարի փաստով Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Brabus-ը կոտրել է գազատար խողովակի երկաթե հենասյունը, իսկ Mercedes-ի վրայից պոկվել է գազաբալոնը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: