ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ վարորդը գիտակցության չգալով մահացել է. բժիշկները պայքարում են 19-ամյա նշանածի կյանքի համար

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ վարորդը գիտակցության չգալով մահացել է. բժիշկները պայքարում են 19-ամյա նշանածի կյանքի համար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Քերոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 7-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, որտեղից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել էին, որ փետրվարի 5-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 32-ամյա Նորիկ Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

avtovtar stepanavan

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորիկ Մ-ի հետ ավտոմեքենայում եղել է նաև 19-ամյա Հեղինե Մ-ն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա և վարորդը նշանադրված են եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր՝ 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Կիսվեք էջում