Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել մայթին

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել մայթին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին: