Խոշոր ավտովթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը

Խոշոր ավտովթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը

Aravot.am-ը գրում է․ Մոտ քառասուն րոպե առաջ Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ մարդատար գազել:

Տեղում օպերատիվ բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Վիրավորներ եւ զոհեր չկան: Մեր տեղեկություններով բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում: