Խոշոր ավտովթար Երևանում. «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին (ֆոտո)

Խոշոր ավտովթար Երևանում. «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ բախվել է կայանված BMW X5-ին

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Խոշոր ավտովթար
Խոշոր ավտովթար
Խոշոր ավտովթար

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում