Խոշոր ավտովթար. բախվել են ЗИЛ-ն ու քարով բարձված КамАЗ-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ (Տեսանյութ)

Խոշոր ավտովթար. բախվել են ЗИЛ-ն ու քարով բարձված КамАЗ-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են ЗИЛ և КамАЗ մակնիշի բեռնատարները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ-ը, որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է։

Կողաշրջման արդյունքում քարը թափվել է, իսկ ճանապարհն ամբողջովին փակվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, քաղաքացիների օգնությամբ երթևեկելի գոտուց հեռացրել թափված քարերը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ford ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել և այս պահին գտնվում է դեպքի վայրում։

Տեսանյութը ստորև