Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու «06»-ը. «06»-ի վարորդը, ով տեղում մահացել է, ավտոմեքենայից դուրս է ընկել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու «06»-ը. «06»-ի վարորդը, ով տեղում մահացել է, ավտոմեքենայից դուրս է ընկել

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային։

Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող «Առլանդա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ովքեր նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։

Խոշոր ավտովթար Արարատի
Խոշոր ավտովթար Արարատի

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում