Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ իրանական բեռնատարը մխրճվել է գազալցակայանի տարածք

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ իրանական բեռնատարը մխրճվել է գազալցակայանի տարածք

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում իրանական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում», դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:

Վթարի հետևանքով 1 հոգի՝ ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։