Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով վթարի է ենթարկվել

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: