Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե պատնեշներին, մի քանիսը շրջել, ապա գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակամ գումարտակի Արագածոտի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատաստախանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է արույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են ու նրանց անչափահաս երեխաները: