Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող մթերքներ

Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող մթերքներ

Արյան մեջ խոլեսթերինի մակարդակը առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է:

Մարդը խոլեսթերինի մոտ 20%-ը ստանում է սննդից (մասնավորապես՝ կենդանական ճարպերից, մսից, սպիտակուցների որոշ տեսակներից և այլն), իսկ մնացած 80%-ը արտադրում է լյարդը:

Խոլեսթերինը (խոլեսթերոլ) երկրորդային միատոմ ցիկլիկ սպիրտ է: Արյան մեջ և հյուսվածքներում այն հանդիպում է ազատ և եթերացված տարատեսակներով:

Խոլեստերինը սովորաբար բաժանվում է երկու տեսակի՝ «վատ» և «լավ»: Երկու տեսակներն էլ գտնվում են արյան պլազմայում՝ լիպոպրոտեինների բաղադրության մեջ:

«Լավ» խոլեսթերինը բարձր խտության լիպոպրոտեինների պայմանական անվանումն է:

Այս տեսակի հիմնական գործառույթն ավելորդ խոլեսթերինը վերամշակման համար արյան միջից լյարդ տեղափոխելն ու հետագայում օրգանիզմից դուրս բերելն է, ուստի խոլեսթերինի այս տեսակը պաշտպանում է օրգանիզմը լուրջ հիվանդություններից և մաքրում է անոթների ներքին պատերը:

Ի տարբերություն «լավ» խոլեսթերինի՝ «վատ» խելեսթերինը կուտակվում է զարկերակների պատերին՝ առաջացնելով խցանումներ:

Այն միանում է ապոպրոտեինների հետ՝ առաջացնելով ճարպասպիտակուցային նյութեր՝ ցածր խտության լիպոպրոտեիններ: Առողջության համար վտանգավոր է համարվում հենց այս խոլեսթերինի բարձր մակարդակը:

Խոլեսթերինը միշտ չէ, որ վնասակար է։ Ավելին, առանց դրա մարդու օրգանիզմը չի կարող ճիշտ գործել։

«Խոլեսթերին» տերմինի տակ հասկանում են միացություն, որն ապահովում է ճարպային փոխանակության ընթացքը և պատկանում է լիպիդների դասին։ Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն սինթեզել տվյալ նյութը։

Այդ գործընթացը տեղի է ունենում լյարդում և աղիներում։

Խոլեսթերինի մակարդակը

Խոլեսթերինի մակարդակը

Օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է դիմել թերապևտին։ Մասնագետն արյան քննություն կնշանակի։

Որպեսզի հետազոտությունը ճիշտ արդյունք տա, հետազոտվողը նախօրեին պետք է հրաժարվի ֆիզիկական ծանրաբեռնվածություններից, հրաժարվի ալկոհոլից և արյունը հանձնի քաղցած վիճակում։

Խոլեսթերինի նորման` ըստ տարիքի համարում են հետևյալ ցուցանիշները (մմոլ/լ ).

  • մինչև 5 տարեկան երեխաները՝ 2.9-5.25,
  • 5-10 տարեկան կրտսեր դպրոցականները՝ 3.13-5.3,
  • 10-15 տ դպրոցականները՝ 3.08-5.23,
  • 15-40 տ երիտասարդները՝ 3.37-6.58 (կանանց համար` մինչև 5.96),
  • 40-60 տ հասուն մարդիկ՝ 4,09-7.38,
  • 60 տարեկանն անց մարդիկ՝ 4.09-7.85։

Որ մթերքներն են նվազեցնում խոլեսթերինի մակարդակը

Շատ օգտագործեք թարմ մրգեր, բանջարեղեն, խուսափեք կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Կանոնավոր կատարեք ֆիզիկական վարժություններ՝ շաբաթական առնվազն 3 անգամ՝ 20-40 րոպե տեւողությամբ:

Զբոսնեք, հեծանիվ քշեք, պարեք, զբաղվեք լողով, եղեք ակտիվ, հրաժարվեք ծխելուց:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում մի շարք մթերքներ, որոնք կօգնեն նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։

Ծաղկակաղամբ

Հակաբորբոքային միջոց, օրգանիզմում նվազեցնում է տրիգլիցերիդներն ու խոլեստերինը, կարգավորում է արյան ճնշումը:

Ավոկադո

Չհագեցած ճարպային թթուներով հարուստ այս յուղոտ միրգը թույլ է տալիս Ձեզ վերահսկողության տակ պահել «վատ» խոլեսթերինի մակարդակը, մաքրում է անոթները, ամրացնում է դրանց պատերը եւ կանխում խցանումը։

Խաղող

Կարմիր և մանուշակագույն խաղողը նվազեցնում է արյան գնդիկների առաջացման հավանականությունն ու իջեցնում բացասական խոլեսթերինը: Այն նաև հարուստ է սրտանոթային առողջության համար օգտակար հակաօքսիդանտներով՝ այդ թվում ռեսվերատոլով ու Ֆլավոնոիդներով:

Ձուկ

Օմեգա-3-ով ամենահարուստ այս սննդամթերքը բարձրացնում է դրական խոլեսթերինն ու նվազեցնում բացասական խոլեսթերինը:

Բանան

Բանանը նպաստում է օրգանիզմից «վատ» խոլեսթերինի հեռացմանը՝ կանխելով այն արյան հոսքի մեջ ընկնելը եւ զարկերակների խցանումը։

Խնձոր

Խնձորը կանոնավոր օգտագործման դեպքում գրեթե 40%-ով իջեցնում է խոլեսթերինը: Խնձորի հյութը բնական բուժում է բոլոր նրանց համար, ում մոտ նկատվում է խոլեսթերինի բարձր մակարդակ:

Ձիթապտուղ և ձիթապտղի ձեթ

Այն չափազանց հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք կարեւոր են օրգանիզմի պատշաճ գործունեության բոլոր համակարգերի համար։ Դրանք նպաստում են «լավ» խոլեսթերինի բարձրացմանը եւ ապահովում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելում:

Նուռ

Պունիկալագիններ կոչվող նյութը, որը կարելի է գտնել միայն նռան մեջ իջեցնում է բացասական խոլեսթերինը, արյան բարձր ճնշումը, ինչպես նաև կանխում արյունատար անոթների կարծրացումը:

Վարսակ

Վարսակը թեև հիանալի համ չունի, սակայն օգնում է նվազեցնել, ինչպես նաև քայքայել խոլեսթերինն արյան մեջ: Բացի վարսակից կարելի է օգտագործել լոբազգիներին պատկանող մթերքներ: