Խոզնավարի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով վնասվածք է ստացել 11 հայ զինծառայող

Խոզնավարի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով վնասվածք է ստացել 11 հայ զինծառայող

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից։

ՀՀ զինվորական դատախազության Գորիսիկայազորիզինվորականդատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվողԽոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներխմբով, կրկին առանց պատշաճ թույլտվությանհատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարքզինծառայողների հետ:

Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով: