«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ գերին՝ Բաքվի դատարանին

«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ գերին՝ Բաքվի դատարանին

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ գերիների դեմ քրեական գործով դատավարությունը։

Նույն լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստի ժամանակ գերիներից մեկի, անձնական տվյալները պարզելիս, հայտնի է դարձել, որ 1996 թվականին ծնված Ալբերտ Պետրոսյանը, ծնունդով գյումրեցի է, ունի երկքաղաքացիություն: «2013 թվականից ապրում եմ Մոսկվայում: Ես Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի եմ», — ասել է Պետրոսյանը:

Դատավորի հարցին, թե արդյոք նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանը պատասխանել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

Դատավորն ասել է, որ եթե դատավարության ընթացքում հայ գերիներին առաջադրված մեղադրանքը հաստատվի, նրանք կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: