Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է (Տեսանյութ)

Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է (Տեսանյութ)

Հինգ ամիս անց Մնացականը տանն է: Պատերազմից առաջ էին մարտական հերթապահության համար դիրք բարձրացել, երբ հակառակորդը Արցախում լայնածավալ պատերազմ սանձազերծեց: Դիտակետից մարտական կրակ-կանչից հասկացան, թշնամին հարձակվել է:

«Անօդաչուների շարժը նկատել ենք ձայնից: Միանգամից տվել ենք տագնապ: Դիտակետի հետ աշխատելով, առաջին կրակը բաց ենք թողել», – պատմում է Մնացականը:

Մնացական Ավետիսյանի մայրը, Լիաննա Ավետիսյանը պատմում է.

«Երբ, որ զանգեց Մնացականը, ձայնը խզված էր, մենք չճանաչեցինք, որ ինքն է: Հետո նոր ասեց, մամ, մամ, Մնացնա: Նոր հասկացանք, որ ինքն է: Երբ, որ զանգը ուշանում էր, արագ հագնվում էինք ու ուղիղ եկեղեցի գնում» ,- հուզված պատմում է մայրը:

Ծնունդով Աբարանցի են, հայրը պահեստազորի սպա: Մնացականն անկեղծանում է, մեծացել են հերոսական պայքարի նվիրված երգերով:

Տեսանյութը ստորև