Խարկովում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (Տեսանյութ)

Խարկովում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (Տեսանյութ)

Ուկրաինայի օդուժի հրամանատարությունը հաստատել է Ան-26 ինքնաթիռի կործանումը Խարկովի մարզում, կան զոհեր և վիրավորներ:

Ինքնաթիռը կործանվել է Չուգուև քաղաքի մոտակայքում` վայրէջքի պատրաստվելիս:

Ինքնաթիռում 23 մարդ է գտնվել՝ անձնակազմի 5 անդամներ և 18 կուրսանտներ: Երկրի ՆԳՆ հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 18 մարդ է մահացել, 2-ը ծանր վիրավոր են:

Տեսանյութը ստորև