Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ազատ է արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին Bavnews.am-ին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երևանի Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):