Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. «Ժողովուրդ»

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին:

Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:

Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը»:

Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում: