Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը բալիկի են սպասում (ֆոտո)

Լևոն Արոնյանը և Անիտա Այվազյանը բալիկի են սպասում (ֆոտո)

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:

Լուսանկարից պարզ է դառնում, որ նրանք Լուվրում են: Անիտան կից գրել է. «Բարև Փարիզից»:

Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է:

Նշենք, որ Լևոնն ու Անիտան իրենց հարաբերությունների մասին հայտնեցին նախորդ տարվա օգոստոսին: