Լևոն Արոնյանը երկրորդ ռաունդում պարտվեց ադրբեջանցուն և գրավեց երկրորդ տեղը

Լևոն Արոնյանը երկրորդ ռաունդում պարտվեց ադրբեջանցուն և գրավեց երկրորդ տեղը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2778) երկրորդ տեղը գրավեց արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարում:

Եզրափակիչի երկրորդ ռաունդում ևս հայ գրոսմայստերը պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին (2758): Առաջին և երրորդ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ երկրորդում հաղթեց Ռաջաբովը:

Երկրորդ տեղ գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 40 հազար դոլար պարգևավճար: Փլեյ-օֆֆի նախորդ 2 տուրերում Արոնյանը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Հիկարու Նակամուրային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Լևոն Արոնյան

Հիշեցնենք, որ Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր: