«Լսի՛ր, այ ջահել, ասում ես շատ դուխով տղա ես հա՞… բա ինչո՞ւ չես ծառայել»․ զոհված Հերոսի մայր

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանին դիմում է մարտական հերթապահությունն իրականացնելիս, կյանքի գնով թշնամու դիվերսիան կանխած Արամայիս Ոսկանյանի՝ հերոսի մայր Անուշ Հակոբյանը․

«Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես։ Ասում ես շատ դուխով տղա ես հա՞… բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել։

Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա` քո ասած «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները, որ քո նման դասալիքները չփորձեն կասկածել քո առնական ու հայրենատենչ «դուխ»-ի վրա։

ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ…»

Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես; Ասում ես շատ դուխով տղա ես հա՞… բա մեկն հարրցնող լինի ինչու՞ չես…

Gepostet von Anush Hakobyan am Mittwoch, 17. April 2019