Լուսանկար, որը մեծ աղմուկ բարձրացրեց. ի՞նչն այն չէ հայտնի կինոընկերության լոգոյում

Լուսանկար, որը մեծ աղմուկ բարձրացրեց. ի՞նչն այն չէ հայտնի կինոընկերության լոգոյում

Blognews.am-ը գրում է․ Դժվար կլինի գտնելը մեկին, ով չիմանա կամ գոնե լսած չլինի հանրահայտ Metro Goldwyn Mayer կինոընկերության մասին, որն առանձնանում էր իր յուրօրինակ լոգոյով:

Լոգոն մարդկանց գրավել է իր առանձնահատկությամբ 1916 թվականից սկսած և համարվում է կինոյի ու հեռուստատեսության պատմության մեջ լավագույններից մեկը: Սակայն որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեց մի լուսանկար, որը ցույց էր տալիս իբր, թե ինչ միջոցներով է ստացվել կինոընկերության լոգոն:

Լուսանկարում երևում է առյուծ, որին կապկպել են և ստիպել որպես «բնորդ» հանդես գալ կինոընկերության լոգոն ստեղծելու համար: Սակայն լուսանկարն ուշադրությամբ դիտելիս հնարավոր է նկատել բուժքրոջն ու կաթիլայինը: Եկե՛ք միասին հասկանանք, թե ի՞նչն այն չէ այս լուսանկարում:

Լուսանկարը համատարած ատելություն հրահրեց կինոընկերության նկատմամբ: Սակայն եթե համացանցում տարածեին միմիայն ճշմարտությանը համապատասխանող տեղեկություններ, ապա այս լուսանկարը վստահաբար չէր հրապարակվի: Ահա իրական լուսանկարը:

Լուսանկարում պատկերված է առյուծ, որը տոմոգրաֆիա է անցնում՝ առողջական խնդիրների պատճառով: Վստահաբար առյուծը «գոհ և ուրախ» է, որ իրեն փորձում են օգնություն ցույց տալ: Այս գործընթացը, ի դեպ, հաճախ է կատարվում աշխարհի տարբեր երկրներում:

Ահա թե ինչպես են տեղի ունեցել լոգոյի իրական նկարահանումները:

լուսանկար

Վարժեցված առյուծին նկարահանել են ամբողջությամբ, ապա մոնտաժի միջոցով տեղավորել են շրջանակի մեջ: Այդ կերպ ֆիքսել են առյուծի արտաքինը, իսկ ահա հայտնի մռնչյունը հետևյալ կերպ են ստացել:

Այս լուսանկարները վաղուց համացանցում են, սակայն քիչ մարդիկ կան, որոնք փորձում են գտնել ճշմարտությունը և պատրաստ են հավատալ ամեն բանի, ինչ հրապարակվում է համացանցում:

Ի դեպ, քչերն են տեղյակ, որ սա ընկերության միակ լոգոն չէ: Ներքոհիշյալ լուսանկարում կարող եք տեսնել, որ լոգոն ունեցել է առնվազն 6 տարբերակ:

Յուրաքանչյուր լուսանկարի տակ գրված է այն առյուծի անունը, որը մասնակցել է նկարահանումներին: Բոլոր առյուծներն էլ իրենց ուրույն հետքն են թողել կինոպատմության մեջ:

Հետաքրքրական է, որ կինոստուդիայի «կյանքը» բավական բարդ ընթացք է ունեցել: Այն սնանկացել է, սակայն որոշ ժամանակ անց նորից ոտքի կանգնել: