Լուկաշենկոն Անկախության պալատից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին

Լուկաշենկոն Անկախության պալատից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնթն ի պատասխան հարցին, թե ինչով է զբաղված առաջնորդը, ուղարկել է Լուկաշենկոյի լուսանկարը, որում նա սպիտակ վերնաշապիկով է, զրահաբաճկոնով և ինքնաձիգը ձեռքին՝ Անկախության պալատի ֆոնին:

Կադրում արևոտ եղանակ է, մինչդեռ այժմ Մինսկում երկինքն ամպամած է և անձրև է տեղում: «Առաջին լրատվականի» Telegram-ալիքը նշում է, որ լուսանկարն արվել է ժամը 16:00-ի սահմաններում, երբ ցուցարարների բազմությունն արդեն մոտեցել էր նստավայրին: