Մամուլ

Լոռու մարզում մայրը 1,5 ամսական երեխային լողացնելիս, պատահմամբ եռման ջուրը լցվել է ոտքին՝ պատճառելով ջերմային այրվածք

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Փափազյանը պարզել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1,5 ամսական Ն․ Ծ․-ն, ով այրվածքը ստացել է իրենց տանը՝ տաք ջուրը ոտքին թափվելու հետևանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի մայրը իրենց տանը իր որդուն լողացնելու ժամանակ ցանկացել է ջուրը տաքացնել, ինչի ընթացքում տաք ջուրը լցվել է երեխայի ոտքին պատճառելով՝ ջերմային այրվածք: 

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում