Լոնդոնում հրաժեշտ են տալիս Եղիսաբեթ II-ին

Լոնդոնում հրաժեշտ են տալիս Եղիսաբեթ II-ին

Լոնդոնում սկսվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությունը։

Հանգուցյալ միապետի մարմինը հանվել է Վեսթմինսթերյան պալատից, որտեղ գտնվում էր սեպտեմբերի 14-ից։ 

Դագաղը կբերեն Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ տեղի կունենա հիշատակի արարողություն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն ժամանել է։

Արարողությանը մասնակցում են նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը, Թերեզա Մեյը, Դեւիդ Քեմերոնը, Գորդոն Բրաունը, Թոնի Բլերը եւ Ջոյ Մեյջորը, եվրոպական թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ եւ աշխարհի պետությունների ղեկավարներ։ 

Թագավորական ընտանիքի ինստագրամյան էջում հրապարակված տեղեկության համաձայն` ծաղկեպսակը, որը զարդարում է թագուհու դագաղը, կամված է Չարլզ թագավորի պահանջով:

Բուքինգհեմյան պալատի այգիներից կտրված ծաղիկներն իրենց նշանակությունն ունեն: Ծաղկեպսակում ընդգրկված Միրթուս ծաղիկը թագավորական այգիներում ցանվել է թագուհու հարսանեկան ծաղկեփնջից վերցված մի ճյուղից: Այս ծաղիկը հայտնի է, որպես երջանիկ ամուսնության խորհրդանիշ: