Լոլիտան թաքուն ամուսնացել է 6-րդ անգամ

Լոլիտան թաքուն ամուսնացել է 6-րդ անգամ

ՆՏՎ-ով հատուկ ամանորյա «Մասկի» շոուին երգչուհի Լոլիտա Միլյավսկայան բացահայտել է իր կերպարանափոխման պատճառը: Նիհարած աստղին չեն կարողացել ճանաչել ժյուրիի անդամները, և երբ նա հանել է դիմակը, բոլորին հետաքրքրել է նրա փոփոխության պատճառը:

Ֆիլիպ Կիրկորովը ենթադրել է, թե պատճառն այն է, որ Լոլիտան սիրահարվել է ինչ-որ մեկին: Այս մասին գրում է 1in.am-ը։

«Իրականում ես արդեն ամուսնացած եմ»,- պատասխանել է Միլյավսկայան՝ զարմացնելով բոլորին:

Թե ով է դարձել Լոլիտայի նոր ընտրյալը՝ հայտնի չէ: Հաղորդավար Վյաչեսլավ Մակարովը որոշել է ուշադրությունը չկենտրոնացնել այդ թեմայի վրա և ընդգծել է, որ դա «այլ պատմություն է»: Եթե կատակ չէ, ապա դա Միլյավսկայայի 6-րդ ամուսնությունն է:

Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ Լոլիտայի նոր ամուսինը կարող է լինել ինչպես բիզնեսի ներկայացուցիչ, այնպես էլ թատրոնի դերասան:

Հայտնի է, որ 2020 թվականին Լոլիտային հաջողվեց նիհարել 17 կգ: Շատերը նշում են, որ երգչուհին դրանից հետո ավելի երիտասարդ և գեղեցիկ է դարձել: