Լյովա Գևորգյանը 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և անցավ եզրափակիչ (Տեսանյութ)

Լյովա Գևորգյանը 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և անցավ եզրափակիչ (Տեսանյութ)

Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։

125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Լյովա Գևորգյանը գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ և առավելության հասավ 10:0 հաշվով։

Նա նույն ադրբեջանցուն հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տեսանյութը ստորև