Լիլիթ Սարգսյանի հիմնադրամի կողմից շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել, զինվորների առողջությունը վերականգնելու համար. Մարիամ Փաշինյան

Լիլիթ Սարգսյանի հիմնադրամի կողմից շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել, զինվորների առողջությունը վերականգնելու համար. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից կիսվել ամերիկաբնակ հայազգի հաղորդավարուհի, բլոգեր Լիլիթ Սարգսյանի մասին կից նյութով․

«Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար նահատակված Լերմենտիկ Սոս Սարգսյանի թոռը և 44 օրյա պատերազմում քաջաբար նահատակված հերոս կապիտան Արտուշ Արզումանյանի քրոջ դուստրը՝ Lilit Sargsyan է։

Լիլիթը հիմնադրել է Armenians Together հիմնադրամը և կարողացել է ապահովել շուրջ 1 միլիոն ԱՄՆ տոլար, որոնք օգտգործվել են զինվորների առողջությունը վերականգնելու նպատակով», — գրել է Մարիամը։

Նվիրատվություն կարելի է անել այստեղ՝ https://armenianstogether.com/

Արցախյան երկորդ պատերազմից անցել են 8 ամիսներ, բայց մինչեւ այսօր իսկ Լիլիթը շարունակում է ԱՄՆ-ից նվիրատվություններ հավաքելով հոգալ հայ վիրավոր զինվորների կարիքները։

Հային ֆիզիկապես հաղթելուց առաջ պետք է Հայի ոգուն հաղթել, իսկ այս տեսակ ոգին կոտրվել չգիտի։ Ծառայությունը որը կատարվում է ոգով չի մոռացվում եւ արժանանում է բարձր գնահատանքի։