Լիանա Վանոյանն ու սիրելին բաժանումից հետո կրկին միասին են (ֆոտո)
Լիանա Վանոյանն ու սիրելին բաժանումից հետո կրկին միասին են (ֆոտո)
Դերասանուհին իր ծննդյան առթիվ ծաղիկներ է ստացել սիրելիից, և լուսանկարը հրապարակել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում և լուսանկարին ավելացրել Սիրուշոյի «Ես ու դու» երգը:
Լիանան ժամանակին գրառում էր կատարել և պատմել սիրելիի հետ ծանոթության մասին։
«Մի բան եմ ուզում պատմել. մենք ծանոթացել ենք պատերազմի օրերին՝ Արցախ ուղարկելու համար միասին արկղեր էինք դասավորում:
Այդ դժվար օրերին մենք իրար ուժ ենք տվել, հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ես գտա նրան ամենածանր պահին ու պիտի պահեմ շատ պինդ: Ռուբ, շնորհակալ եմ, որ կաս, աշխարհի բարի ու հոգատար ջան։
Շատ եմ սիրում քեզ: Մենք կգնանք Շուշի՝ մեր երազածի նման»,- գրել էր Լիանան: