Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն չի մահացել, նրան վիրահատել էին

Bavnews.am-ի տեղեկություններով լեգենդար ֆուտբոլիստ Պելեն չի մահացել, նրան վիրահատել էին, իսկ այժմ նրան դուրս են գրել Սան Պաուլոյի գտնվող հիվանդանոցներից մեկից:

Մեր տեղեկություններով, 78-ամյա բրազիլացին ներկայումս գտնվում է տանը:

Ապրիլի 13-ին Պելեն հաջողությամբ վիրահատության էր ենթարկվել։ Վիրահատությունը կատարվել էր Սան Պաուլոյում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցում, որտեղ նրա ձախ երիկամից հեռացրել էին քարեր:

Պելեն միակ աշխարհի եռակի չեմպիոնն է, որպես խաղացող (1958, 1962, 1970) Դիեգո Մարադոնայի հետ միասին, նա 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է, ըստ միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 15
    Shares
Loading...
Загрузка...