Լարված իրավիճակ Մասիվի շուկայում. ոմն «Մոլի» տնօրեն Դավիթը շուկան փակել է տվել. Տեսանյութ

Լարված իրավիճակ Մասիվի շուկայում. ոմն «Մոլի» տնօրեն Դավիթը շուկան փակել է տվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 28-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Մասիվի շուկայում:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում շուկայի աշխատակիցներն ասում էին. «Մենք տեղյակ էինք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք ասում էին, որ բոլոր գյուղատնտեսական շուկաներն աշխատում են: Մեր շուկան գյուղատնտեսական չէ՞ր:

Օրեկան մի քանի կոպեկ ենք աշխատում՝ տուն պահելու համար, եթե հրաման չկա, իմաստը ո՞րն էր շուկան փակելու: Բոլոր փողոցներում դրած, առևտուր են անում, կեղտի մեջ կորած, չեն փակում, իսկ մերը՝ փակում:

Այն դեպքում, որ մեր շուկայում սանիտարահիգինենիկ պայմանները պահպանվում են, ամեն ինչ վերահսկվում է, Սննդի տեսչությունը եկել, համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է: Ասում են, որ շուկան փակելու հրահանգը տվել է ոմն Դավիթ:

Տեսանյութը ստորև