Լարված իրավիճակ Կապանի Ոստիկանության բակում․ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (Տեսանյութ)

Լարված իրավիճակ Կապանի Ոստիկանության բակում․ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում

168.am-ը գրել էր այն մասին, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Ձերբակալվածներից մեկը, ում առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության: Մեր խմբագրությունը քաղաքացու մտերիմների կողմից ստացել էր լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից, ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ: