Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում․ Սահմանապահ զինված զորքերը մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ
Լարված իրավիճակ Բագրատաշենի մաքսակետում․ սահմանապահ զինված զորքերը մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ, փակել են իրենց անցակետի կանգարում։
Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։
5-րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առևտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱԱԾ-ն քննություն է իրականացնում: