Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային․ Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային․ Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում դիմում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։

Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։