Լավ, ասե՛նք թե ամեն ինչում «մեղավոր են» հանրապետականները․ բա հետո՞․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գրեթե առանց բացառության, հետևում եմ մեր լրատվական հոսքերին, հատկապես սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական անցուդարձին:

Ցավալի է, բայց հայկական ժողովրդավարության հանգչող խարույկն աստիճանաբար թուլացնում է մարդկային բանականությունը:

Ամեն ինչում «հակահեղափոխություն» փնտրելով, կոռուպցիայի հետ պահմտոցի խաղալով, պետության և հասարակության առջև ստանձնած ահռելի պատասխանատվությունը կարգին չգիտակցելով, արցախյան հիմնախնդիրն ու անվտանգության հարցերը՝ փորձադաշտ դարձնելով, արտաքին քաղաքականությունը՝ չավարտվող դասամիջոցի վերածելով, պոպուլիզմի համար՝ գլուխները կորցնելով, պետության անցյալն ու ապագան՝ ներկային մատաղ անելով, առանց վերլուծելու՝ ամեն ինչից հրապարակային խոսելով, ազգային եկեղեցին ու հազարամյա մշակույթը համահարթեցնելով, ներդրումների մասին հեքիաթներ պատմելով, և այլ անծրագիր, անհեռանկար ու անխոստումնալից քայլերով ո՞ւր ենք մենք գնում:

Լավ, ասե՛նք թե ամեն ինչում “մեղավոր են” հանրապետականները: Ենթադրենք, բա հետո՞:

P.S.
Այնուամենայնիվ, մի բան լավ չեմ հասկանում. Մենք հիմա ապրում ենք կառավարելի քաոսում, թե՞ անկառավարելի:

Եթե այո, ապա ովքե՞ր են կառավարիչները և ո՞ւմ է այն ձեռնտու»: