Աշխարհ

Լավրովը Հայաստանին խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

Լավրովը Հայաստանին խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշեց, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։

«Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։

Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- ասել է Լավրովը։

Կիսվեք էջում