Լավություն կարելի է անել հարգանքով․ Այս մարդն անշնորհակալ չէ, այս մարդու հանդեպ հարգանք չի ցուցաբերվել․․․

Լավություն կարելի է անել հարգանքով․ Այս մարդն անշնորհակալ չէ, այս մարդու հանդեպ հարգանք չի ցուցաբերվել

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեքս Թովմասյանը իր էջում գրել է․

«Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այս մարդն անշնորհակալ է։ Որոնք մտածում են, որ այս մարդու հանդեպ լավություն է արվել, ասեմ։ Լավություն կարելի է անել հարգանքով, լավություն անել չի նշանակում PR անել։

Դուք որ փողոցում մուրացկանին փող եք տալիս, ինչպես եք տալիս? Անձամբ ես կռանում եմ հարգալից տալիս եմ գումարը մարդուն կամ դնում եմ ամանի մեջ ու հեռանում առանց շնորհակալության սպասելու։

Իսկ ձեր փնթի տրամաբանությամբ կարելի է գումարը շպրտել մուրացկանի դեմքին ու մի հատ էլ ասել ” փող եմ տալիս շնորհակալ եղիր”?

Դուք չափազանց սխալ կարծիք ունեք լավություն անելու մասին։ Այս մարդն անշնորհակալ չէ, այս մարդու հանդեպ հարգանք չի ցուցաբերվել։ Երբ ասում էին, որ Նիկոլն իրեն PR արեց, բոլորի հետ կռիվ էի տալիս, թե ամոթ չեք անում, մարդը լավություն արեց, որ վարչապետը նման բան կաներ, հալալ է Նիկոլին։

Իսկ հիմա հասկանում եմ, որ մարդիկ ճիշտ էին ու իզուր էի սաղի հետ կռվում։ Ուղղակի հերթական խեղկատակությունն էր PR- ի համար»։