Լավա չմահացա, երկու թոռներս հետս էին (Տեսանյութ)

Լավա չմահացա, երկու թոռներս հետս էին (Տեսանյութ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր փնտրում են իրենց հարազատներին:

ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Սուրմալու առևտրի կենտրոնում։ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: 

55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

Տեսանյութը՝ ստորև