Լաչինում կկայանա ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Լաչինում կկայանա ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում հրաձգություն համատեղ վարժանքներ են սկսվել: Այս մասին հայտնել է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել փոխգործակցությունը և մարտական ​​համակարգումը ​​գործողությունների ժամանակ՝ ներառյալ ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման՝ հրամանատարների հմտությունների զարգացումը:

Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը, հայտնել է լրատվամիջոցը: