Լաչինում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել

Լաչինում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթել

Հոկտեմբերի 21-ին Լաչինի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել Սուարաս գյուղում երկու ադրբեջանցու՝ ականի վրա պայթյունի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ տուժածները գյուղում շինարարական և վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել։ Նրանք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, այժմ գտնվում են հիվանդանոցում։