Լաչինի ճանապարհը ռուս խաղաղապահներն են փակել․ Բաքվի նոր շանտաժը

Լաչինի ճանապարհը ռուս խաղաղապահներն են փակել․ Բաքվի նոր շանտաժը

Ի պատասխան Աթենքի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու Ադրբեջանին ուղղված կոչին՝ Հունաստանում Ադրբեջանի դեսպան Անար Հուսեյնովն ասել է, որ միջանցքը արգելափակել են ռուս խաղաղապահները։ 

Այսպիսով, Ադրբեջանը Արցախում հումանիտար ճգնաժամի պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա՝ հերքելով իր մեղքը հումանիտար ահաբեկչության մեջ։

«Լաչինի ճանապարհը փակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, որը ժամանակավորապես տեղակայված է Ադրբեջանի տարածքում»,- գրել է դեսպանը Twitter-ում՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերի իրավունքների հարցը «Ադրբեջանի ներքին գործն է»։