Լանջիկի ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս Արցախյան պատերազմի մասնակցած 23-ամյա տղան «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է

Լանջիկի ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս Արցախյան պատերազմի մասնակցած 23-ամյա տղան «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) մոտ 5մ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:

Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները:

Դին դուրս բերելու համար տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Պետրոսյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեակա գործ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը։