Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ ինչ է կատարվել․ «Ժողովուրդ»

Լայնածավալ ստուգումներ՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում․ ինչ է կատարվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:

Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաեւ հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:

Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաեւ պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին:

Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, եւ, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում:

«Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում