Շոու-բիզնես

Լալա Մնացականյանը կհուղարկավորվի Զեյթունի գերեզմանատանը

«Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը հունիսի 24-ին ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։

Հուղարկավորությունը Զեյթունի գերեզմանատանը»,-այս մասին տեղեկացրել է դերասանուհու ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը։

Լալա Մնացականյանը մահացել է այսօր։ Նա 66 տարեկան էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։

Կիսվել էջում