«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ»․ Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ»․ Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության կերտման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, զարգացման ու զորացման գործում:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: