«Իրենք ապացուցելու բան չունեն, ես մաքուր եմ». Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

«Իրենք ապացուցելու բան չունեն, ես մաքուր եմ». Սոնա Շահգելդյանը՝ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

ArmLur.am-ին հասած տեղեկություններով երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել պետական հարկերը չմուծելու հետեւանքով:

Սոնա Շահգելդյանը, անդրադառնալով թեմային, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց.

«Ես հարկերը մուծում եմ եւ միշտ էլ մուծել եմ: Եթե ոչ մի տեղ ներկա պահին գրանցված չեմ, ի՞նչ հարկի մասին է խոսքը: Այդքան շատ երգիչներ կան, ինչու չեն վճարում: Ամեն օր համերգ են անում թե՛ այստեղ, թե՛ դրսում: Ես ինքս ամեն օր զինվորների համար եմ գնում երգում, բարի կամքով օգնում եմ, ի՞նչ հարկ:

Իրենք ապացուցելու բան չունեն, որովհետեւ ես մաքուր եմ: Այսինքն բոլոր երգիչ-երգչուհիների մեջ միայն ես պե՞տք է վճարեմ հարկ: Իրենք իրավունք չունեն նման բան դնելու առանց նախապես ճշտելու, եւ այդտես էլ գրված է, որ ես անմեղ եմ, պարզապես հրավիրել են ՊԵԿ, եւ արդեն քանի անգամ գնացել, ապացուցել եմ:

Բայց ես ինքս եմ արդեն դատի տալու նման վերաբերմունքի համար, քանի որ արդեն համբերությանս բաժակը լցվել է: Այդքան հարուստներ կան տարբեր բնագավառներում, թող իրենք վճարեն, ինչո՞ւ չեն վճարում, թե՞ ես, որ իմ քրտինքով եմ աշխատում պիտի վճարեմ»:

Սոնա Շահգելդյան

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես են  իրավապահ մարմիններն արդեն 2 օր հայտարարել հետախուզում, այն դեպքում, երբ երգչուհին բավականին ակտիվ գործունեություն  է ծավալում Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նշենք, որ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Իսկ ի՞նչ մեղադրանք է ենթադրում այն 1. (Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով):